ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Բարելավվում են տրանսպորտի ոլորտի օրենսդրական կարգավորումները

Բարելավվում են տրանսպորտի ոլորտի օրենսդրական կարգավորումները
13.11.2012 | 13:42

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի նիստ:

ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եղիազարյանը ներկայացրել է տրանսպորտի ոլորտում մարդատար-տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումների կազմակերպման ենթաոլորտի առաջարկությունների փաթեթը:
Մարդատար-տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումների կազմակերպման ոլորտում ուսումնասիրվել և էականորեն պարզեցվել են գործունեություն ծավալելու ընթացակարգերը:
Իրավական ակտերի փաթեթը կազմվել է՝ հաշվի առնելով նաև միջազգային փորձը:
Փաթեթի ընդունմամբ ուժը կորցրած կճանաչվեն և կբարելավվեն մի շարք իրավական ակտեր, միաժամանակ կկրճատվեն բիզնես գործունեություն ծավալելու համար պահանջվող գործընթացներ:

Դիտվել է՝ 1388

Մեկնաբանություններ